Զարմանալի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կոչումներ, պարգևներ ստացած նախկին պաշտոնյաները, որոնք հիմա ասում են, թե դարձի են եկել, ինչու՞ այդ կոչումները հետ չեն շպրտում այս իշխանությունների երեսին՝ լրագրողների, հանրային դեմքերի ու համախոհների ներկայությամբ։
Լսի՛ր, քնատ ու մոլորյալ Լաո, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, չտա՛ս որ ներկայիս հայրերի վախկոտությունը, որ երբեմն կոչվում է «զգուշություն», հետագայում վերածվի երեխաների ստրկության, որ կկոչվի «հավատարմություն» (Ջ. Դուդաև):
Զարմանալի է, մենք խնամքով մոռացանք քովիդի մասին: Եթե ինքս շատ ծանր հիվանդացած չլինեի, հրաշքով խույս տված մահվանից, կմտածեի, որ այդ ծանր մղձավանջը հնարովի էր, ոչ մի թագաժահր էլ չի եղել: Բայց եղել է:
Գլխավոր հերոսը՝ հեռուստալրագրող Ֆիլ Քոնորսը, նկարահանող խմբի հետ փետրվարի 2-ին, սովորականի նման մեկնում է Փենսիլվանիա՝ լուսաբանելու փոքրիկ գազանիկի՝ արջամկան օրվան նվիրված միջոցառումը:
Ինչո՞վ գրավել մասսաներինՙ ամեն օր ասել, որ իրենք հպարտ են ու երջանիկ, որից հետո անմիջապես զրկել նրանց հպարտ ու երջանիկ լինելուց, բայց այնպես, որ երկար ժամանակ նրանց թվա, թե դեռ սավառնում են երկնքում:
Դու վատ չե՞ս զգում, Նիկո՛լ, որ քեզ պաշտպանում են Հոռոմի խնդիրներ և հոգեբանական օգնության կարիք ունեցողները, Կայարանի առևտրի կենտրոնների մոտ ծվարած ու բակերի «բնակիչները», գնելատիպ, քիսոյատիպ զանգվածները։
Հայաստանը դարձել է Անձավագիտության համաշխարհային միության կենտրոններից մեկը: 2019-ին անձավագիտական միջազգային գիտաժողովն անցկացվելու է Հայաստանում, մասնակցելու է 114 երկիր: Թեմայի շուրջ զրուցել ենք ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել քարանձավագիտության ոլորտում, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ է:
«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն»։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...